Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է մի շարք միջազգային հարցեր, ներառյալ իրավիճակները Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում:
«Մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ, ներառյալ Սիրիայում տիրող իրավիճակը, Լիբիայի վերջին իրադարձությունները: Մենք կրկին քննարկել ենք իրավիճակը Աֆղանստանում, մեր քննարկումների թեման էր նաև Լեռնային Ղարաբաղը», ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Չավուշօղլուն նշել է, որ Անկարան ու Մոսկվան շարունակում են համագործակցությունը ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի արտադրության հարցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Անթալիայում նախարարների բանակցությունները շարունակվել են ընդլայնված ձևով: Բանակցությունները տևել են մոտավորապես երկու ժամ: