Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ափսոսանք է հայտնել Վաշինգտոնի կողմից 100 միլիոն դոլար արժողությամբ լրացուցիչ զենք մատակարարելու ծրագրի կասեցման կապակցությամբ:
«Այդ փաթեթը պահուստային ծրագիր էր հետագա էսկալացիայի դեպքում: Եվ հենց դա կասեցվեց: Բայց ես այստեղ անպատասխան հարց ունեմ. իսկ եթե վաղը պատերազմ սկսվի՞։ ԱՄՆ-ից 100 միլիոն դոլար ստանալը բավարար չէ, այս պահուստային փաթեթը դեռ պետք է իրագործվի: Որպեսզի չուշանաք: Ահա թե ինչն է ինձ անհանգստացնում», ասել է Կուլեբան ուկրաինական Лига թերթին տված հարցազրույցում:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կասեցված փաթեթը ոչ մի կապ չունի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող կանոնավոր ռազմական օգնության հետ, որն իրենք ստանում են կանոնավոր կերպով:
«Երբ խոսում ենք Միացյալ Նահանգների մասին, մենք պետք է հասկանանք: 2014 թվականից ի վեր աշխարհի ոչ մի երկիր մեզ այդքան ռազմական աջակցություն չի ցուցաբերել, որքան ԱՄՆ-ն», ասել է նախարարը: