Մոսկվան մտադիր է կոշտ պատասխանել Վաշինգտոնի կողմից հնարավոր անբարյացակամ գործողություններին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի արտգործնախարարությունը նշել է, որ Ժնևի գագաթաժողովից գրեթե անմիջապես հետո ԱՄՆ պաշտոնատար անձինք, այդ թվում`հանդիպման մասնակիցները, «կրկնակի ուժով վերսկսեցին «դասախոսությունները»: Լավրովը հավելել է, որ այդ բոլոր «նախազգուշացումները» սկսեցին ուղեկցվել սպառնալիքներով, որ Ռուսաստանը նոր ճնշման կենթարկվի, եթե «մի քանի ամսվա ընթացքում» չընդունի Ժնևում ուրվագծված «խաղի կանոնները»:
«Ուժի դիրքերից մեզ հետ երկխոսություն վարելու փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման։ Մենք կոշտ և վճռականորեն կպատասխանենք անբարյացակամ գործողություններին», ասել է Լավրովը։ Նրա խոսքով ՝ անհրաժեշտ է ազնվորեն փոխգործակցել, եթե Վաշինգտոնը ցանկանում է կայուն ու կանխատեսելի հարաբերություններ:




