Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Աֆղանստանում իրավիճակը կրիտիկական է անվանել: Նա ընդգծել է, որ մարդիկ փորձում են փախչել Աֆղանստանից նույնիսկ իրենց կյանքի գնով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա երախտագիտություն է հայտնել ռուս օդաչուներին և բժիշկներին՝ Քաբուլից մի քանի հարյուր քաղաքացիների տարհանման ժամանակ օպերատիվ ու արդյունավետ աշխատանքի համար: Պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ օգոստոսի 24-ից 26-ը, նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները ծանր պայմաններում Աֆղանստանից տարհանել են Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Բելառուսի քաղաքացիներին: