Նորվեգիայում բրիտան-շվեդական AstraZeneca ընկերության արտադրած պատրաստուկով կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո գրանցվել է ևս երկու մահ: Այս մասին կիրակի երեկոյան հայտարարել է Նորվեգիայի դեղերի գործակալությունը:
Անցյալ շաբաթ նորվեգացի գիտնականների մի խումբ եկել էր այն եզրակացության, որ AstraZeneca-ի պատրաստուկը օրգանիզմում ուժեղ իմունային պատասխան է առաջացնում, որի արդյունքում առաջացած հակամարմինները կարող են նպաստել թրոմբի առաջացմանը:
Նորվեգիայում դեռևս չի վերսկսվել AstraZeneca-ի պատրաստուկի օգտագործումը բնակչության պատվաստումների համար: