Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիտարկում է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին պաշտոնանկ անելու հարցը. գրում է The Jerusalem Post-ը։
Պատճառը «Լիկուդ» կուսակցության ներսում դժգոհությունների սրումն է։ Ենթադրվում է, որ կառավարության ղեկավարն արդեն Գալանտին փոխարինող է գտել։
Նեթանյահուի խոսքով՝ այդ պարտականությունը պետք է կատարի պաշտոնաթող գեներալ Գաբի Աշկինազին։
70-ամյա Գ.Աշկինազին, որն ավելի քան 40 տարի ծառայել է բանակում, 2007-2011 թվականներին եղել է Գլխավոր շտաբի պետը։
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2020-2021 թվականները։