ՆԱՏՕ-ի 14 երկրների ղեկավարները Լոնդոնում կմասնակցեն Ուկրաինայում խաղաղության քննարկմանը նվիրված հանդիպմանը։ Արտակարգ գագաթնաժողովի նախաձեռնողը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն է։
Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Շվեդիայի ղեկավարները, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին հրավիրել են Լոնդոնի կենտրոնական Lancaster House: Թուրքիան կներկայացնի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Գագաթնաժողովի մասնակիցները կկենտրոնանան երեք թեմաների քննարկման վրա: Դրանցից առաջինն Ուկրաինայի դիրքերի ամրապնդումն է՝ ներառյալ ռազմական աջակցությունը, և Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման ավելացումը: Երկրորդ թեման «ուժեղ ու երկարաժամկետ համաձայնագրի անհրաժեշտությունն է, որը կհանգեցնի մշտական խաղաղության Ուկրաինայում»։
Ի վերջո, հանդիպման մասնակիցները մտադիր են քննարկել «անվտանգության ամուր երաշխիքների պլանավորման հաջորդ քայլերը»: