ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն այսօր հայտարարել է․
«Մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը մեր գործընկեր երկրում՝ Հայաստանում: Կարևոր է խուսափել այնպիսի արտահայտություններից ու գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման: Ցանկացած քաղաքական տարաձայնություններ պետք է լուծվեն խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով՝ համաձայն սահմանադրության», գրել է նա Twitter-ում: