Իսրայելը փորձում է դադարեցնել մարտերը Գազայի հատվածում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է վարչապետ Բենիամին Նաթանյահուն:
«Իսրայելը փորձում է հասնել ՀԱՄԱՍ-ի զսպման վիճակին և դրանով վերջ դնել ռազմական գործողություններին», վարչապետի խոսքերը մեջբերում է Times of Israel-ը:
Միևնույն ժամանակ, ըստ Նաթանյահուի, իր երկիրը չի բացառում իրադարձությունների զարգացման «այլ տարբերակներ»: