«Սպուտնիկ V» կորոնավիրուսային ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը ավելի քան 96% է: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը: ««Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության տոկոսն այժմ գերազանցում է 96%-ը», ասել է նա:
Մինչև օրս «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցվել է 66 երկրներում, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 3,2 միլիարդ մարդ: