Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է հանձնարարել միջկառավարական հանձնաժողովին նախապատրաստել նոր նախաձեռնություններ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության և փոխադարձ ներդրումների ավելացման համար:
Հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ կորոնավիրուսն ազդել է երկկողմ առևտրի դինամիկայի վրա։ Անցյալ տարի համատեղ ապրանքաշրջանառությունը նվազել է շուրջ 10%-ով և կազմել շուրջ 2,3 մլրդ դոլար:
«Իհարկե, այս իրավիճակը մեզ ձեռնտու չէ», ասել է Միշուստինը: Միշուստինը նաև Փաշինյանին ողջույններ է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից: Նա շեշտել է, որ Մոսկվան գնահատում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք ունեն դաշնակցային ու ռազմավարական բնույթ: