Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչով Գերմանիայի նախարարների կաբինետը:
«Դաշնային կանցլեր Մերկելը այսօր հեռախոսազրույց է ունեցել նախագահ Պուտինի հետ», ասել է աղբյուրը:
Ղեկավարները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղն ու նորմանդական գործընթացը Ուկրաինայում: