Ամերիկյան հարվածները Իրանի Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի վրա ամբողջությամբ ոչնչացրին այնտեղի միջուկային օբյեկտները և հարվածեցին հարստացված ուրանի պահեստներին. երկուշաբթի հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։
«Այո, մենք վստահ ենք, որ Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են։ Մենք բարձր վստահություն ունենք, որ հարվածները հասցվել են այն վայրերին, որտեղ Իրանը պահում էր հարստացված ուրան», – ասել է նա ABC-ին։
Լևիթը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր հրամայի հարվածներ հասցնել, եթե վստահ չլիներ, որ այնտեղ պահվում է հարստացված ուրան։
Նա գործողությունը անվանեց «ապշեցուցիչ հաջողություն», և թե՛ Սպիտակ տունը, թե՛ Իսրայելը համաձայն են այդ գործողոթյան իրականացման հետ։