Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ի պատասխան Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունների։
«Նա խոսեց միջուկային զենքի մասին։ Երբ խոսքը վերաբերում է միջուկային զենքին, պետք է պատրաստ լինենք, և մենք լիովին պատրաստ ենք», – լրագրողներին ասել է Թրամփը. գրում է RBC-ին։
Օգոստոսի 1-ի երեկոյան Թրամփը հայտարարել է, որ հրամայել է համապատասխան վայրերում երկու միջուկային սուզանավ տեղակայել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունների պատճառով։ Թրամփը բացատրել է, որ այդ որոշումը նր համար է, եթե «պարզվեն, որ անխոհեմ և սադրիչ հայտարարություններն ավելին են, քան պարզապես խոսքերը»։
Վաշինգտոնը սպառնում է երկրորդական մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ, եթե Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում առաջընթաց չգրանցվի: Դրանից հետո Թրամփը խորհուրդ է տվել Մեդվեդևին «զգույշ խոսել», քանի որ նա «մտնում է շատ վտանգավոր տարածք»:
Ի պատասխան՝ Մեդվեդևը իր Telegram ալիքում գրել է. «Թող հիշի իր սիրելի ֆիլմերը «քայլող մեռյալների» մասին, ինչպես նաև, թե որքան վտանգավոր կարող է լինել բնության մեջ գոյություն չունեցող «մեռած ձեռքը»։
Ռուսական «Պերիմետր» միջուկային հարվածի կառավարման համակարգը, որը նախատեսված է միջուկային հարվածի համար, Արևմուտքում անվանում են «Մեռած ձեռք»։