Առաջարկը չի ազդում տեղում ռազմական գործողությունների վրա, պարզաբանել է Ֆրանսիայի նախագահը։
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ուկրաինայում ռազմական գործողությունների մորատորիում, որը կտարածվի օդային և ծովային ոլորտներում և կտևի մեկ ամիս։ Այդ մասին Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը :
Նրա խոսքով՝ առաջարկվում է մորատորիումը երկարաձգել նաև էներգետիկ ենթակառուցվածքների հարձակումների վրա։
Մակրոնը նշել է, որ առաջարկը չի ազդի ցամաքային ռազմական գործողությունների վրա, քանի որ ճակատային գծի երկարությունը «համեմատելի է Փարիզից Բուդապեշտ հեռավորության հետ», ուստի նման հատվածում հրադադարի պահպանման ստուգումը «չափազանց դժվար կլինի»։
Մակրոնը նաև ասել է, որ հույս ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև երկխոսության վերականգնման համար։