Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի բարձրաստիճան դիվանագետները երեքշաբթի Տոկիոյում անցկացրել են եռակողմ բանակցություններ, որոնց ընթացքում քննարկել են ԿԺԴՀ-ի կողմից նոր հեռահար թևավոր հրթիռի փորձարկումները: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը՝ ուղղված Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը: Այս նպատակին հասնելու համար կօգտագործվի Փենյանի հետ երկխոսության և նրա վրա պատժամիջոցների միջոցով ճնշման համադրություն:
Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը երկուշաբթի հայտարարել էր սեպտեմբերի 11-ին և 12-ին նոր հեռահար թևավոր հրթիռի հաջող փորձարկումների մասին:




