Հունգարիայի խորհրդարանն այսօր օրենք է ընդունել, որն արգելում է միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Այժմ միայն ավանդական ամուսնական զույգերը կարող են երեխաներ որդեգրել: Իսկ միայնակ մարդիկ կկարողանան երեխա որդեգրել միայն կառավարության հատուկ թույլտվությամբ:
Ըստ Reuters-ի, Հունգարիայում արգելված են միասեռ ամուսնությունները: