Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ հանդիպման ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ Հունաստանի մշտական դիրքորոշումը երկխոսությունն է՝ հիմնված միջազգային իրավունքի, միջազգային ծովային իրավունքի եւ բարիդրացիական հարաբերությունների վրա, նա անընդունելի է համարել Թուրքիայի նախագահի սպառնալիքներն՝ ուղղված Հունաստանին։
Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր. «Աթենքը գիտակցում է Թուրքիայի վճռականությունը եւ, հետեւաբար, այլեւս քայլեր չի ձեռնարկում՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը։ Կարծում եմ, որ այսուհետ Աթենքը կվերլուծի Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը։ Հակառակ դեպքում, ցանկացած պահի կարող է հարված լինել»։