ԱՄՆ Սենատը Դեբրա Հաալանդին հաստատել է Ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում:
60-ամյա Հաալանդը կդառնա ԱՄՆ բնիկ առաջին նախարարը, գրում է news.ru-ն: Մինչ այդ նա 2019 թվականից եղել է Նյու Մեքսիկայից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ:
Ավելի վաղ առաջին անգամ հաստատվել է ԱՄՆ գանձապետարանի կին ղեկավարը: ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրված Ջանեթ Յելլենին գանձապետարանի ղեկավարի պաշտոնում:







