Հնդկաստանում հայտնաբերվել է վտանգավոր Nipah վիրուսի բռնկում, հայտնում է Իզվեստիան՝ վկայակոչելով հնդկական իշխանությունների աղբյուրներ:
Հիվանդությունը վերջերս գրանցվում է Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում: Նշվում է, որ վարակի հետևանքով մահացել է 12-ամյա մի տղա, ևս երկու մարդ հիվանդության ախտանիշներ ունի:
Երկրի իշխանությունները նահանգ են ուղարկել հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի մասնագետների թիմ։