Երկուշաբթի Հնդկական օվկիանոսի հյուսիսում սկսվել են Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային զորավարժությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանության մամուլի կցորդ Մաքսիմ Սուսլովը:
«Զորավարժությունները սկսվել են այսօր: Մենք դա հաստատում ենք», – ասել է նա: Ավելի վաղ իրանական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զորավարժությունները կսկսվեն փետրվարի 16-ին:
2019 թվականի դեկտեմբերի վերջին Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում անցկացվեցին Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժություններ, որոնք տևեցին չորս օր: