Հնդկական Dr. Reddy’s Laboratories դեղագործական ընկերությունը հնդկական կարգավորող մարմնին է տրամադրել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլի արդյունքները: Այս մասին ընկերությունը հայտարարել է երկուշաբթի մամուլի հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ տվյալների և անվտանգության վերահսկողության անկախ խորհուրդը, կլինիկական փորձարկումների արդյունքները ուսումնասիրելուց հետո, եկել է այն եզրակացության, որ ռուսական պատվաստանյութը համապատասխանում է հնդկական անվտանգության ստանդարտներին, և խորհուրդ է տալիս շարունակել փորձերը առանց փոփոխությունների: