Շվեյցարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի Le Constellation բարում հունվարի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել։
Ոստիկանության տվյալներով՝ բարի նկուղում ծուխ է արձակվել, և կրակը սկսել է արագ տարածվել։ Դժբախտ պատահարի հետևանոքվ զոհվել է 40 մարդ, ևս 115-ը վիրավորվել է։
Շվեյցարիայի կառավարությունը հինգօրյա սուգ է հայտարարել Կրանս Մոնտանայում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ։
Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը հայտարարել է, որ սգո ժամանակահատվածում Բեռնում դրոշները կիսով չափ կիջեցվեն։





