ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը խոսել է Հյուսիսային Կովկասում ահաբեկչության դեմ պայքարի հիմնական ստորաբաժանման՝ ՌԴ ԱԴԾ հատուկ ուժերի կենտրոնի «Կ» բաժնի 25-ամյակի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Կ» բաժնի աշխատակիցները ներգրավված են հակաահաբեկչական բարդ և օպերատիվ-մարտական գործողությունների մեջ: Իր գործողություններով այս ստորաբաժանումը զգալի ներդրում է կատարում Հյուսիսային Կովկասում և ամբողջ Ռուսաստանում անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու գործում: Այն մասնակցել է, օրինակ, 2004թ. սեպտեմբերին Բեսլանում ահաբեկիչներից երեխաներին ազատելու գործողությանը:





