Կորեայի Հանրապետությունը և Թուրքիան ստորագրել են փոխանակման (swap) առաջին համաձայնագիրը երկու երկրների միջև առևտուրը խթանելու համար: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է Yonhap գործակալությունը: Դա գործիք է, որը թույլ է տալիս այլ երկրից սեփական արժույթով գումար պարտք վերցնել:
Համաձայնագիրը նախատեսված է երեք տարվա համար և ներառում է հարավկորեական և թուրքական արժույթների փոխանակման գործարքներ 2 մլրդ դոլարի չափով: Կողմերն ակնկալում են, որ դա ավելի կամրապնդի երկու երկրների կենտրոնական բանկերի համագործակցությունը: