Այսօր Հարավային Կորեան հաջողությամբ փորձարկել է սուզանավից արձակված բալիստիկ հրթիռ, հայտնում է Ինտերֆաքսը: Գործակալության տվյալներով՝ մեկնարկին հետևել է հարավկորեական պետության ղեկավար Մուն Չժե Ինը:
Հարավային Կորեայի հրթիռի փորձարկումից առաջ չորեքշաբթի ավելի վաղ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ էր արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:
Հարավային Կորեան դարձավ աշխարհի յոթերորդ երկիրը, որը գործարկեց իր արտադրության բալիստիկ հրթիռ սուզանավից, նշում է ՌԻԱ գործակալությունը։