Ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսի պատվաստանյութի արտասահմանյան առաջին փոխադրումները կսկսվեն 2021 թվականի հունվարին: Այս մասին հաղորդագրություն է տարածվել պատրաստուկի թվիթերյան էջում:
«Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին միջազգային առաքումները հաճախորդներին կսկսվեն 2021 թվականի հունվարին՝ հիմնվելով արտասահմանյան արտադրողների հետ առկա համագործակցության վրա: Այն գնորդները, ովքեր միայն վերջերս են թողել հայտեր, կկարողանան ստանալ պատվաստանյութի առաջին խմբաքանակները սկսած 2021 թվականի մարտից», ասվում է հաղորդագրության մեջ:
«Սպուտնիկ V»-ը կարողացավ միջազգային շուկա կարողացավ մուտք գործել Հնդկաստանի, Չինաստանի, Բրազիլիայի, Հարավային Կորեայի և չորս այլ երկրների արտադրողների հետ համագործակցության շնորհիվ: