Հայաստանում շուրջ 500 հազար մարդ թերսնվում է. ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Սովի քարտեզի» համաձայն։
Հայաստանի բնակչությունը, ըստ աղբյուրի, 3 միլիոն է։ Միաժամանակ, վերջին մեկ ամսվա ընթացքում թերսնմամբ տառապողների թիվն ավելացել է 70 հազար մարդով։
Ըստ քարտեզի՝ հանրապետությունում մինչև 5 տարեկան երեխաների մոտ 4,4%-ը տառապում է սուր թերսնմամբ, իսկ 9,4%-ը՝ քրոնիկ թերսնմամբ։
Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2021 թվականին Հայաստանում գրանցվել է աղքատության 7 տոկոս աճ։ 2020 թվականին այն կազմել է 27 տոկոս։




