ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ պաղեստինյան դիմադրության շարժումը միջնորդների միջոցով մոտ է Իսրայելի հետ զինադադարի համաձայնությանը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Իսմայիլ Հանիեն երեքշաբթի ասել է, որ ՀԱՄԱՍ-ն իր պատասխանը փոխանցել է քաթարական կողմին և այլ միջնորդներին։ Իսրայելական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ ռազմական կաբինետը կանաչ լույս է տվել իշխանություններին՝ ՀԱՄԱՍ-ի հետ զինադադար կնքելու համար:
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Իզզաթ ալ Ռիշքը նույնպես հայտարարել է, որ դիմադրության շարժումը հրադադարի համաձայնություն է ձեռք բերում Իսրայելի հետ, և որ պայմանավորվածության մանրամասները Կատարի և Եգիպտոսի իշխանությունները կհայտարարեն առաջիկա ժամերին։ Նա մանրամասնել է, որ իսրայելական կողմը, հատկապես վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հետաձգում են հրադադարի շուրջ բանակցությունները։