ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Գազայի հատվածում երկու տարուց ավելի գերության մեջ պահվող վերջին ողջ մնացած իսրայելցի պատանդներին։ Սա խաղաղության համաձայնագրի հիմնական դրույթն է, որը հիմք է հանդիսանում 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա հարձակումից հետո Գազայի հատվածում սկսված պատերազմի ավարտի համար։ Ազատումը տեղի է ունեցել երկու փուլով. նախ՝ յոթ պատանդ հանձնվել են Կարմիր խաչի ներկայացուցիչներին, ապա՝ ևս 13-ը։
Երկուշաբթի առավոտյան Թել Ավիվի պատանդների հրապարակում նրանց անունների հայտարարվել են որոտալի ծափահարությունների ներքո։
Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնեց, որ ազատ արձակված պատանդները ժամանել են Իսրայելի տարածք, որտեղ նրանք պետք է նախնական բժշկական զննում անցնեն։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ բոլոր ողջ մնացած պատանդներն ազատ են արձակվել, իսկ մահացած պատանդների մարմինները կհանձնվեն ավելի ուշ։