Սեպտեմբերի 23-ին Չինաստանը չեղարկել է ավելի քան 6000 ներքին և միջազգային չվերթ։ Այսօր Twitter-ում լուրեր են շրջանառվում Չինաստանում ռազմականե հեղաշրջման, երկրի նախագահ Սի Ցզինպինի վաղաժամկետ հրաժարականի, նրան տնային կալանքի ենթարկելու մասին։
Կան նաև հրապարակումներ, որոնք հերքում են այս լուրերը:
Իրարամերժ տեղեկատվությունը կապված է Չինաստանի կոմունիստական կուսակցության սպասվող համագումարի հետ, որի ընթացքում ընտրվելու է երկրի նախագահ: