Մեծ Բրիտանիայի տնտեսությունն ապրիլին աճել է 2,3%-ով նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարելու համար սահմանված մի շարք սահմանափակումների վերացման ֆոնին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Մանրածախ ապրանքաշրջանառության աճի և հյուրանոցային ոլորտի աշխատանքների վերսկսման շնորհիվ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի աճը ապրիլին ամենաարագն էր անցյալ տարվա հուլիսից ի վեր: «Ապրանքների արտահանումն այժմ ընդհանուր առմամբ վերականգնվել է տարվա սկզբի խափանումներից: Այնուամենայնիվ, Եվրամիությունից ներմուծումը դեռ շատ ցածր է 2020 թվականի մակարդակից», հայտարարել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն անցյալ տարվա ապրիլ-հունիս ամիսների համաճարակի արդյունքում առաջին եռամսյակի համեմատ նվազել էր 20,4%-ով: