TAP եւ Ethiopian Airlines ավիաընկերությունների երկու ուղեւորատար ինքնաթիռները հազիվ են խուսափել Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության հարավում գտնվող Լուբումբաշի քաղաքի երկնքում բախումից, գրել է «ՌԻԱ Նովոստին»:
ԿԺՀ տրանսպորտի նախարար Չերուբին Օքենդե Սենգան հայտարարել է, որ Ethiopian Airlines-ի ինքնաթիռը, որը թռչում էր Ադիս Աբեբայից Վինդհուկ, եւ պորտուգալական TAP ավիափոխադրողի ինքնաթիռը, որը Լիսաբոն-Մապուտո չվերթ էր կատարում, հազիվ են խուսափել Լուբումբաշիի երկնքում միմյանց բախվելուց: Միջադեպը տեղի է ունեցել «անձնակազմի անդամների եւ Լուբումբաշիի օդանավակայանի միջեւ կապի բացակայության պատճառով»: Նախարարն ասել է, որ հավանաբար Կամինա եւ Կալեմիե քաղաքներում հեռարձակող ալեհավաքները չեն աշխատել: Հաշվի առնելով աղետի սպառնալիքը` նախարարը կոչ է արել միջադեպի, ինչպես նաեւ ԿԺՀ-ի օդային տարածքի ընդհանուր իրավիճակի հետ կապված զեկույց ներկայացնել:
News.am