«Թալիբան» արմատական շարժման գրոհայինների հարձակման ֆոնին Կանադայի իշխանությունները մտադիր են ընդունել խոցելի խմբերից Աֆղանստանի 20 հազար քաղաքացու: Այդ մասին հայտնել է Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության նախարարության մամուլի ծառայությունը:
«Քանի որ թալիբներն ավելի ու ավելի շատ տարածքներ են գրավում Աֆղանստանում, ավելի մեծ թվով աֆղանցիների կյանքեր սպառնալիքի տակ են, շատերն արդեն լքել են երկիրը:․․․ Կանադան կընդունի 20,000 աֆղանցիների, ում սպառնում է Թալիբանը», – ասվում է հայտարարության մեջ:
Բացի դրանից, Կանադայում կմեկնարկեն արդեն ժամանած փախստականներին օգնության հատուկ ծրագրեր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: