Վերջին 48 ժամվա ընթացքում շոգի պատճառով Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի տարբեր քաղաքներում կարող է զոհված լինել ավելի քան 100 մարդ: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է CBC հեռուստաալիքը՝ տեղական ոստիկանությանը վկայակոչելով:
Ոստիկանության տվյալներով, վերջին երկու օրվա ընթացքում Վանկուվեր, Բարնաբի և Սուրեյ և մի քանի այլ քաղաքներից ոստիկանությունը ստացել է ավելի քան 100 հաղորդում քաղաքացիների հանկարծակի մահվան մասին: Ենթադրաբար, այդ մարդկանց մահը կապված է անոմալ բարձր օդի ջերմաստիճանի հետ: Մահացածներից շատերը թոշակառու էին: Ինչպես նշել է CBC-ն, հատկապես բարձր ջերմաստիճան է եղել կիրակի և երկուշաբթի օրերին: