Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին ողջ ու առողջ է. գրում է IRIB-ն։
Շամխանին, ըստ տեղեկությունների, դիմել է Խամենեիին՝ ասելով. «Իրանի հաղթանակի օրը մոտ է։ Իրանը հաղթելու է Իսրայելին»։
Հունիսի 13-ին հաղորդվել է, որ Թեհրանում, իր բնականաի վրա իսրայելական հարձակման հետևանքով Շամխանին ծանր վիրավորվել է։
Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները, այդ թվում՝ The New York Times հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումների ժամանակ ծանր վիրավորված Ալի Շամխանին մահացել է։