Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, հայտնել է հուսիների վերահսկողության տակ գտնվող Առողջապահության նախարարությունը: Նրա խոսքով՝ մահացածների թվում կան կանայք և երեխաներ։ Հաղորդվում է նաև 98 զոհի մասին։
ԱՄՆ-ը հանգստյան օրերին սկսել է հարվածներ հասցնել Հուսիների թիրախներին։ Վաշինգտոնը խոստացել է շարունակել դրանք այնքան ժամանակ, քանի դեռ ապստամբները չեն դադարեցնել հարձակումները Կարմիր ծովում գտնվող նավերի վրա։
Ամերիկյան կողմի տվյալներով՝ հարձակումների արդյունքում սպանվածների թվում ապստամբների շարքում եղել են առանցքային դեմքեր, սակայն խմբավորումը դա չի հաստատել։
Հուսիների առաջնորդ Աբդուլ-Մալիք ալ-Հուսին ասել է, որ գրոհայինները հարձակվելու են Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, քանի դեռ Եմենին հարվածները շարունակվեւմ են:
Երկուշաբթի գիշերը հուսիներն ասացին, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հարձակվել են ամերիկյան ավիակիր խմբի վրա՝ «ի պատասխան շարունակվող ագրեսիայի»:
Նրանք, մասնավորապես, պնդել են, որ 18 հրթիռ և անօդաչու թռչող սարք են արձակել Harry S. Truman ավիակիրի և նրան ուղեկցող ռազմանավերի ուղղությամբ՝ առանց ապացույցներ ներկայացնելու։
Ամերիկացի պաշտոնյան ավելի վաղ Reuters-ին ասել էր, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռները կիրակի օրը խոցել են 11 անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակել են հուսիները, և ոչ մեկը չի մոտեցել ավիակրին:
Իրանի կողմից աջակցվող ապստամբ խմբավորումը, որը Իսրայելին համարում է թշնամի, վերահսկում է Եմենի մայրաքաղաք Սանան և երկրի հյուսիս-արևմուտքը. գրում է BBC News-ը։

Հուսիները պնդում էին, որ գործում են ի պաշտպանություն պաղեստինցիների՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմում և պնդում էին, որ հարձակվում են միայն Իսրայելի, ԱՄՆ-ի կամ Բրիտանիայի հետ կապված նավերի վրա:
2023 թվականի նոյեմբերից հուսիները հարձակվել են Կարմիր ծովում և Ադենի ծոցում տասնյակ առևտրային նավերի վրա և հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր արձակել Իսրայելի ուղղությամբ. Գրում է BBC News-ը։
ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն ասել է, որ շաբաթ օրը տեղի ունեցած հարվածների թիրախը «հուսիների մի քանի առաջնորդներ են»:
«Մենք պարզապես ջախջախիչ հարված հասցրինք նրանց և ուղերձ հղեցինք Իրանին, որ բավական է»,- ասել է նա։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը խոստացել է շարունակել հրթիռային հարվածները, քանի դեռ հուսիների հարձակումները չեն դադարեցվել։
«Ես ուզում եմ շատ հստակ ասել. այս արշավը վերաբերում է նավարկության ազատությանը», – ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը CBS News-ին ասել է , որ հուսիները վերջին 18 ամսվա ընթացքում ավելի քան 170 հարված են հասցրել ամերիկյան ռազմանավերին։
«ԱՄՆ ռազմածովային ուժերը 174 անգամ ենթարկվել են անմիջական հարձակման, իսկ առևտրային նավագնացությունը՝ 145 անգամ։ Այսպիսով, այն, ինչ մենք ունենք, ըստ էության, ծովահենների բանդա է՝ ճշգրիտ կառավարվող հականավային զենքերով և տուրքերի հավաքագրման համակարգով աշխարհի ամենակարևոր նավագնացության ուղիներից մեկում: Դա ուղղակի անտանելի է»,- ասել էնա։
Ռուբիոն ասել է, որ հուսիների դեմ գործողությունը կշարունակվի «մինչև նրանք այլևս չունենան դա անելու հնարավորությունը»: