Լիտվայի լեզվի պետական հանձնաժողովը (VLKK) Վրաստանը պաշտոնապես վերանվանել է Սաքարթվելաս. հաղորդում է Sputnik Լիտվան՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությունը:
Համապատասխան բանաձևն ընդունվել է հունվարի 7-ին VLKK-ի նախագահ Աուդրիս Անտանայտիսի կողմից:
2018-ին լեզվի հանձնաժողովը սահմանել է այլընտրանքային անուններ Վրաստանի և դրա բնակիչների համար` Սաքարթվելո և սաքարթվելիներ: Չնայած փաստին, որ պաշտոնական անվանումը մինչև 2021 թվականը մնում էր «Գրուզիա» (Gruzija), փաստաթղթերում թույլատրվում էին նաև «աուտենտիկ» տարբերակներ:
Սաքարթվելոն Վրաստանի ինքնանվանումն է: Շատ լեզուներով երկիրն անվանելու համար կիրառվում է լատինական «Գեորգիա» բառը:




