Լիբանանը այլ ելք չունի, քան Իսրայելի հետ ճգնաժամը լուծել դիվանագիտական ճանապարհով. հայտարարել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին՝ ելույթ ունենալով Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ հակամարտությունը հարավային Լիբանանում անխուսափելիորեն կավարտվի նրանով, որ կողմերը կվերադառնան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կատարմանը, որով 2006 թվականին վերջ տրվեց պատերազմին։
«Արյունահեղությունը չպետք է շարունակվի, քանի որ Լիբանանը այլ ելք չունի, քան ճգնաժամը կարգավորել դիվանագիտական ճանապարհով»,- ասել է նա։
Նշենք, որ իսրայելական բանակը ցամաքային նոր գործողությունների է պատրաստվում, Իսրայելի իշխանությունները չեն ընդունում Եվրամիության առաջարկը՝ կարճաժամկետ հրադադարի մասին, չեն լսում նաև Լիբանանում նոր գործողություններ չնախաձեռնելու ԱՄՆ-ի հորդորները։