Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ցույցերի հնարավոր վերսկսման ֆոնին Ռուսաստանը դժվարության մեջ չի թողնի Բելառուսին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Аргументы и Факты-ի լրագրողների հետ զրույցում նա հույս է հայտնել, որ բելառուս ժողովուրդը ցույց կտա իրեն հատուկ իր իմաստությունը և չի ենթարկվի նրանց, ովքեր փորձում են իրավիճակն օգտագործել իրենց շահերի համար:
«Մենք մտահոգված ենք [Բելառուսական ընդդիմության առաջնորդ] Սվետլանա Տիխանովսկայայի`այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բողոքի ցույցեր հավաքելու վերաբերյալ հերթական կոչերով: Ռուսաստանը, իհարկե, Բելառուսին դժվարության մեջ չի թողնի: Մենք միշտ պատրաստ ենք օգնել մեր հարևանին և ռազմավարական դաշնակցին: Ի վերջո, մեր հարաբերությունները հիմնված են եղբայրական և հաճախ ընտանեկան կապերի, ընդհանուր պատմության և հոգևոր արժեքների վրա», ասել է նախարարը: