ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է թափանցիկ հիմունքներով պատվաստանյութեր մատակարարել կարիքավոր երկրներին: Ըստ նրա, անհրաժեշտ պատրաստուկների արդարացի բաշխման հարցը հատկապես զգայուն է առավել աղքատ երկրների շրջանում: Այս մասին պաշտոնյան ասել է պակիստանյան News International թերթին տված հարցազրույցում:
Լավրովը նշել է, որ Մոսկվան Սպուտնիկ V պատվաստանյութի մատակարարման պայմանագրեր ունի ավելի քան 50 երկրների հետ, իսկ որոշ երկրներում կազմակերպվել է դեղամիջոցի արտադրությունը:
«Կշարունակենք նպաստել COVID-19-ի դեմ պայքարի միջազգային ջանքերին: Մենք կշարունակենք օգնել տուժած պետություններին ինչպես երկկողմ ձևաչափերով, այնպես էլ բազմակողմ կառույցների միջոցով», շեշտել է նախարարը: