Ղրիմի վերաբերյալ ուկրաինական նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության ոտնձգության, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում:
«Եթե խոսենք ուկրաինական հարցերի մասին, ապա բոլոր մակարդակներում մենք խստորեն խորհուրդ ենք տալիս մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը և դադարեցնել Կիևի ռազմատենչ տրամադրությունները սնուցելը: Մենք միանգամայն հստակորեն փոխանցում ենք այն գաղափարը, որ Ղրիմում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է ոտնձգության Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը», ասել է Լավրովը:
Այս կապակցությամբ Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիայի ուղեգիծը կշտկվի՝ «հաշվի առնելով Մոսկվայի օրինական մտահոգությունները», շեշտել է նախարարը: