Իրանական և պակիստանյան կողմերը պայմանավորվել են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել, հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին:
«Մենք լավ համաձայնություններ ենք ձեռք բերել, այդ թվում՝ հետագայում ինչպես Պակիստանի, այնպես էլ Իրանի տարածքային ջրերում համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացումը», – մեջբերում է նրան IRNA-ն: Գլխավոր շտաբի ղեկավարի խոսքով՝ Պակիստանի նավատորմը նաև ներկա կգտնվի Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններին, որոնք նախատեսված են 2021 թվականի վերջին – 2022 թվականի սկզբին:
Ըստ Բաղերիի, «Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը կամրապնդի Թեհրանի հարաբերությունները Իսլամաբադի և կազմակերպության այլ երկրների հետ»: