ԱՄՆ իշխանությունները չեն կարող խուսափել Իրաքի շիա Ալ-Հաշդ աշ-Շաաբի աշխարհազորայինների տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղուդս» ուժերի հրամանատար գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության պատասխանատվությունից: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիյանը, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ը պետք է պատասխան տա դրա համար: Չնայած այն հանգամանքին, որ իրադարձությունը տեղի է ունեցել ամերիկյան նախորդ վարչակազմի օրոք, ԱՄՆ կառավարությունը չի կարող խուսափել հետևանքներից և պետք է պատասխան տա», – ասել է նա:
«Ահաբեկչության պատվիրատուներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար», – ասել է նախարարը: