ՆԱՏՕ-ի անդամ երկրները միասնական են այն հարցում, որ Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը. Հաագայում դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Դաշինքը կրկին կոչ է անում պաշտոնական Թեհրանին կատարել միջուկային զենքի չտարածման վերաբերյալ իր պարտավորությունները», – ասել է Ռյուտեն։