Թեհրանը բացառում է Վիեննայի բանակցությունների ընթացքում ցանկացած նախնական համաձայնագիր կնքելու հնարավորություն իրանական միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերսկսման վերաբերյալ: Այս մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
«Վիեննայի բանակցությունների արդյունքում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման վերաբերյալ որևէ նախնական համաձայնություն չի ստացվի», Խաթիբզադեին մեջբերում է ՏԱՍՍ-ը: Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ «որևէ համաձայնություն ձեռք չի բերվի, եթե [Թեհրանի] բոլոր պայմանները չկատարվեն»:





