Իրանը խագահ Դոնալդ Թրամփին համարում է համար մեկ մեղադրյալը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ալ-Ղուդս հատուկ ջոկատայինների հրամանատար, գեներալ Սոլեյմանիի սպանության մեջ, հայտարարել է Իրանի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռաիսին:
«Թրամփը համար մեկ հանցագործ է, որը պատասխանատու է նահատակ Սոլեյմանիի սպանության համար և ոչ մի դեպքում չի ազատվում պատժից», – ասել է Ռաիսին:
Ըստ նրա, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները «պետք է պատասխան տան նահատակ Սոլեյմանիի սպանության համար»:
Ռաիսին հավելել է, որ Իրանը այդ գործը հետաքննելու համար համապատասխան մեխանիզմներ է ներդրել և ունի բավարար ապացույցներ: