Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը մեղադրել է Թեհրանին Արաբական ծովում Mercer Street ճապոնական տանկերի հարձակման պատասխանատվությունից խուսափելու փորձի մեջ:
«Ես բացարձակ վստահությամբ ընդգծում եմ, որ Իրանը հարձակում է գործել նավի վրա: Դրա ապացույցները կան, և մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը պարզ կհասկացնի իրանական ռեժիմին, որ նրանք լուրջ սխալ են գործել», Իսրայելի վարչապետի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը:
«Աշխարհը հիշեցում ստացավ Իրանի ագրեսիայի մասին, այս անգամ՝ բաց ծովում: Իրանցիները, ովքեր անօդաչու թռչող սարքերով հարձակվեցին Mercer Street-ի վրա, մտադիր էին հարվածել իսրայելական թիրախին: Փոխարենը նրանց ծովահենության արարքը հանգեցրեց Մեծ Բրիտանիայի և Ռումինիայի քաղաքացիների մահվան», ասել է Բենեթը: