Իսրայելական բանակի մարտական ինքնաթիռները գիշերը հարձակվել են ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան հրամանատարներին պատկանող ինը տների վրա: Համապատասխան հաղորդագրությունը Իսրայելի ռազմաօդային ուժերը կիրակի օրը տեղադրել են Twitter-ում:
Ըստ զինվորականների հայտարարության, որոշ տներ օգտագործվել են զենք պահելու համար: