Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին՝ ի պատասխան Գազայից արձակված հրթիռի:
«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի՝ մենք հարձակում ենք իրականացրել ՀԱՄԱՍ-ի ռազմական համալիրի և պահեստի վրա: ՀԱՄԱՍ-ը պետք է պատասխանատվություն կրի Գազայից կատարված բոլոր ահաբեկչական հարձակումների համար», – Twitter-ում գրել են զինվորականները:
Ավելի վաղ Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող տարածքներում հրթիռային հարձակման մասին նախազգուշացում էր ազդարարվել: Զինվորականների խոսքով՝ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը որսացել է Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված մեկ հրթիռ: